Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների ոլորտի վերաբերյալ:
«Պետք է ի գիտություն ընդունել, որ պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների որակի և արդյունավետության բարելավման խնդիրը կառավարության համար համարվում է գերակայություն», - նշեց վարչապետը:
Վարչապետը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հանձնարարեց երկօրյա ժամկետում ձևակերպել հանձնարարականներ` նշելով կատարման պատասխանատուներին և ժամկետները:
«Մենք պետք է մաքսիմալ բաց ու թափանցիկ ստեղծենք համապատասխան վայրեր ու հրապարակներ, որտեղ քաղաքացին գալիս է և կարճ ժամկետում ստանում է այն, ինչ ակնկալում էր պետական մարմիններից», - ասաց վարչապետը:
Նա շեշտեց՝ կարևոր է այդ գործում վերացնել հերթերը, տեղեկանքների հետ կապված քաշքշուկները:
Պետական կառավարման համակարգի պարզեցման և բյուջետային ծրագրերի ռազմավարական պլանավորման գործընթացի վերաբերյալ վարչապետ Կարապետյանը նույնպես հանձնարարականներ ուներ:
Նա կառավարության անդամներին հանձնարարեց 10-օրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ կառավարության այն որոշումների վերաբերյալ, որոնք նպատակահարմար են ընդունել գործադիր մարմնի ղեկավարի մակարդակով:
«Մենք ուզում ենք վստահության կառավարման համակարգ ստեղծել, վստահել մեր թիմի անդամներին, և մաքսիմալ ձևակերպել, թե որ որոշումներն են լիազորված ընդունելու: Ամբողջ լիազորությունները կենտրոնացնելով այստեղ՝ մենք արդյունավետ կառավարում չենք ունենա: Մենք որոշում ենք կայացնելու որոշումների ընդունման մի մասը ապակենտրոնացնել», - նշեց վարչապետը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը