«Ան-Նուսրան» հարձակումներ է պլանավորում Մեծ Բրիտանիայում և Եվրոպայում
Times-ը հայտնում է,որ ահաբեկչական «Ջաբհաթ Ֆատահ աշ-Շամը» պատրաստվում է հարձակումներ իրականացնել Մեծ Բրիտանիայում և Եվրոպայում, «Ջաբհաթ ան-Նուսրան» պլանավորում է ահաբեկչություններ իրականացնել Սիրիայում և Իրաքում ԴԱԻՇ-ի վիճակի վատթարացման ֆոնին։ Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Մայքլ Ֆելլոնի խոսքով՝ «Ջաբհաթ Ֆատահ աշ-Շամը» «ուղղակի սպառնալիք» է Մեծ Բրիտանիային և ողջ Եվրոպային։ Խմբավորման առաջնորդները ներկայումս ակտիվորեն մշակում են հարձակումների պլանը։
