ԱԺ-ում այսօր շարունակվեց ԿԸՀ նախագահի եւ անդամների թեկնածության հարցը: ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, թե չէր ցանկանում ելույթ ունենալ, սակայն նախորդ ելույթներում անդրադարձ եղավ նաեւ իրենց կուսակցությանը եւ այդ պատճառով ասելիք ունի. «Երկար ժամանակ կար այն միֆը, թե ԿԸՀ-ում նկարչությամբ են զբաղվում, սակայն հիմա հասկացա՝ եթե ՏԸՀ-երում ունես մարդ ու պահում են ձայնը, այդ միֆը գոյություն չի ունենում այլեւս: Որտեղ որ մենք մասնակցել ենք, ունեցել ենք վստահված անձինք, մեզ ուղղված ձայները եկել, հասել են տեղ, այլ բան է, որ ՀՀԿ-ի ձայները շատ են եղել՝ դա այլ քննարկման առարկա է՝ միգուցե նրանց շատ են սիրում կամ վարչական ռեսուրս է եղել, կամ փող են բաժանել»:
Էդմոն Մարուքյանը հորդորեց ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանին ավելի մեղմ լինել:
«Մեր հարգարժան գործընկեր Հովհաննես Սահակյան, մեր կուսակցության անունը «Լուսավոր կետեր» չի: Չգիտեմ՝ որտեղից էր այդ վատ տրամադրվածությունը: Քաղաքական տեսանկյունից ճիշտ է, որ մենք իրար նկատմամբ հարգալից վերաբերմունք ցուցաբերենք: Ես, օրինակ, երբեք Հանրապետական կուսակցությանը չեմ ասում «Հանրապետական կետեր» »,-ասաց նա:
«Կոչ եմ անում նաև գնահատականներ չտալ Սիսիանում քիչ ձայն հավաքած թեկնածուին:Հրճվանքով ասում էր, որ Սիսիանում մի խիզախ կին՝ Սրբուհի Գրիգորյանը, առաջադրվել էր և ընդամենը 173 ձայն տարել: Մեզ ասում էր՝ էդ եք դուք: Այն մարդիկ, ովքեր այդ ոճով խոսում են ընտրությունների մասին և իրենց կյանքի ընթացքում էդպիսի ընտրակարգով ընտրությունների մասնակցած չկան, ես առաջարկում եմ մի անգամ առաջադրվեք ու եթե 100 ձայն ավելի կստանաք առանց փող բաժանելու, նոր իրավունք կստանաք այդպես խոսել այդ միջավայրում այդքան ձայն հավաքած մարդու մասին, որտեղ ոչ մի կարգուկանոն չի աշխատում»,-ասաց նա:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը