Ադրբեջանն ու Ղազախստանը ծրագրում են նավթամուղ կառուցել
Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանն ու Ղազախստանը ծրագրում են կառուցել Եսենե-Կուրիկ-Բաքու նոր նավթամուղ, որի երկարությունը 739 կիլոմետր է, նշված է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նատիգ Ալիևի հոդվածում: Ղազախստանը կարող է «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթամուղով օրական արտահանել «Քաշաղան» հսկա հանքավայրի 150.000 բարել նավթ,նշել է նա:
