ՌԴ բանկային սեկտորում 100 հազարից ավել աշխատող է կրճատվել
rbc.ru-ն հայտնում է,որ վերջին 2.5 տարիներին Ռուսաստանի խոշոր և միջին բանկերը 120 հազար աշխատակցի են կրճատել, ինչը կազմում է բանկային սեկտորի աշխատակիցների ընդհանուր թվի 15%-ը: Այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով՝ բանկային սեկտորում աշխատում է 717 հազար մարդ, վերջին 2.5 տարում լուծարվել է 179 բանկային կազմակերպություն, այդ թվում՝ 31 բանկ 2016 թվականին:
