Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր կառավարության նիստին շնորհավորեց գործադիրի անդամներին և հիշեցրեց այն պատասխանատվության մասին, որ նրանք ստանձնել են:
«Թիվ մեկ խնդիրը՝ կառավարման արդյունավետության բարձրացումն է: Եվ աշխարհում, և մեր տարածաշրջանում, և Հայաստանում մարտահրավերների պակաս չկա: Շատ ավելի հեշտ է զարգանալ, հասնել բարձր տնտեսական արդյունքների, երբ շուրջդ խաղաղ է, երբ հարևաններն ու գործընկերներն ունեն տնտեսական աճ: Եվ բարդ է, երբ կան արտաքին բացասական տնտեսական ազդակներ, բայց դու պարտավոր ես անել ավելին ու ունենալ զարգացում:Անհրաժեշտ է շարունակել լինել մրցունակ ու բարձրացնել տնտեսական արդյունավետությունը», - ասաց Ս. Սարգսյանը:
«Հնարավոր է և պետք է ավելի ռացիոնալ կառավարել համեստ միջոցները և հասնել անհամեմատ ավելի լավ արդյունքների: Տնտեսության և հասարակության ներուժը կազմակերպված և նպատակային ներուժի մեջ է», - նշեց նախագահը և ընդգծեց, որ դե ֆակտո «սկսել ենք համակարգային փոփոխությունները»:
« Նոր կառավարության հաջողությամբ են պայմանավորված այն ակնկալիքները, որ ունի մեր ժողովուրդը: Պետք է լիարժեքորեն լծվել աշխատանքի: Իմ հորդորն է՝ նվիրվել անմնացորդ: Աշխատանքային հարաբերություններում շատ դժվարություններ կլինեն, բայց եղեք ամուր, հաստատակամ: Ինչպես պայմանավորվել ենք՝ նեղանալ և նեղսրտել չկա: Միշտ անձնականը պետք է մղվի երկրորդական պլան: Մենք պետք է միայն առաջ գնանք: Պռոբլեմների ժամանակ մի փորձեք դրանց արմատները տեսնել նախկինում, պետք է գտնել առաջ գնալու ուղիները: Վստահ եմ, որ մեր միասնական աշխատանքը բերելու է հաջողության», - հայտարարեց նախագահ Սերժ Սարգսյանը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը