«Հայկական ժամանակ»-ը հայտնում է.«ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր եկամուտների և ունեցվածքի հայտարարագիրը, որի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ նա 1 առանձնատուն ունի և երկու բնակարան։ Նորանշանակ նախարարը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել:
Իգնատի Առաքելյանը հայտարարագրել է նաև 1027 եվրո արժողությամբ արժեթուղթ։ Պաշտոնը ստանձնելու դրությամբ՝ սեպտեմբերի 20-ին. նա ունեցել է 21.7 միլիոն դրամ, մոտ 72 հազար ԱՄՆ դոլար և մոտ 78 հազար եվրո։
Իգնատի Առաքելյանը մինչ նախարար նշանակվելը եկամուտ է ստացել աշխատավարձից և գույք օտարելուց։ Աշխատավարձը կազմել է 63.8 միլիոն դրամ, իսկ գույքի օտարումից ստացել է 47 հազար և անհասկանալի է, թե ինչ քանի որ հայտարարագրի այս հատվածը նախարարը թերի է լրացրել (շի նշել գումարի արժույթը)։ նկատենք նաև, որ Իգնատի Առաքելյանը միայն հիշյալ դեպքում չէ, որ թերի է լրացրել փաստաթուղթը, նա նաև չի նշել, թե ինշ գույք է վաճառել, դրա տեսակն ու բնութագիրը։
Հիշեցնենք, որ Իգնատի Առաքելյանը նախարար նշանակվելուց առաջ աշխատել է «Պեռնո Ռիկար» ընկերությունում։ 1998-2016 թթ. եղել է Երևանի կոնյակի գործարանի «Պեռնո Ռիկար» խմբի փորձագետ-հաշվապահ, գլխավոր հաշվապահ, ֆինանսավարչական տնօրեն, գործադիր տնօրենի տեղակալ, գործադիր տնօրեն»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը