Հայկական ժամանակ թերթի տեղեկություններով, նոր կառավարության ծրագրի մշակումը ստանձնել է ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահրամ Ավանեսյանը։ Սա կլինի Ավանեսյանի հերթական՝ տասնյակ ծրագրերից մեկը, որը նա մշակում է կառավարության համար։«Նախկին կառավարություններից և ոչ մեկը չի կարողացել խուսափել Վահրամ Ավանեսյանին դիմելու անհրաժեշտությունից։ Կարելի Է ասել, որ նա խորը մասնագիտացած Է կառավարության համար ծրագրեր մշակելու գործում։ Որքան էլ Վահրամ Ավանեսյանը առանձնանա իր ազատական հայացքներով ու տնտեսագիտական խորը ու ժամանակակից գիտելիքներով, նրան կարելի է համարել «երազող»։ Նրա մշակած և ոչ մի ծրագիր մինչ օրս, մեծ հաշվով, չի իրականացել։ Իսկ դրա հիմնական պատճառն այն է, որ նա իր ծրագրերը կազմում Է առանց քաղաքական «բաղադրիչները» հաշվի առնելու։ Ավանեսյանի մշակած ծրագրերի տրամաբանության մեջ իշխանությունը պետք է հաղթահարի կոռուպցիան. ստեղծի մրցակցային դաշտ... Իսկ դա ոչ մի կերպ տեղի չի ունենամ, ու այդ ծրագրերը հաջողությամբ տապալվում են մեկը մյուսի ետևից։ Շատ հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչ ծրագիր է նա մշակելու այս անգամ և ինչպես է այն իրականացվելու», գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը