Զբաղեցնելով ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնը, Յուրի Խաչատուրովը ուներ ըստ էության ոչ միարժեք ընկալում և´ հանրության մոտ, և´ բանակում: Այն, որ նա բավական լուրջ դիմակայության մեջ էր պաշտպանության նախարար` արդեն նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ, ըստ էության՝ այլևս անթաքույց էր: Միաժամանակ, Յուրի Խաչատուրովը, զբաղեցնելով ԶՈՒ կառավարման կարևորագույն պաշտոն, ըստ էության կարողանում էր անմասն մնալ ԶՈՒ բնագավառում կատարվող և հանրության համար անընդունելի տարբեր իրողությունների համար պատասխանատվությունից, այդ թվում նաև բանակում ողբերգական դեպքերի համար: Դա հաջողվո՞ւմ էր նրան, թե՞ Խաչատուրովը հենց սկզբից գտնվում էր պաշտպանական հովանու տակ: Այդ հովանին Սերժ Սարգսյա՞նն էր, թե՞ Ռուսաստանը: Եվ արդյո՞ք այդ հովանու շնորհիվ չէ, որ Յուրի Խաչատուրովը, ի տարբերություն Սեյրան Օհանյանի, ԶՈՒ-ից հեռացվում է, բայց անմիջապես նշանակվում իհարկե ոչ գերկարևոր և նշանակալից, սակայն խորհրդանշական իմաստով նկատելի պաշտոնում: Եվ ավելին` Սերժ Սարգսյանի մակարդակով հռչակվում է քաղաքական գործիչ, ինչը հավանաբար մեսիջ է առաջին հերթին իշխող համակարգին, որով Սարգսյանն ազդարարում է Խաչատուրով քաղաքական գործչի մուտքը այդ համակարգ: Սա նշանակում է, որ ԱԽ նոր քարտուղարի ներքո ամենայն հավանականությամբ կձևավորվի որոշակի քաղաքական թև կամ տիրույթ: Այս համատեքստում հետաքրքրական է, թե արդյոք Խաչատուրովը քաղաքական գործչի իր կարգավիճակում կանդամագրվի՞ Հանրապետական կուսակցությանը: Ի վերջո, առավել ևս խորհրդարանական կառավարման մոդելի պարագայում տարօրինակ կլինի բարձր պաշտոն զբաղեցնող անկուսակցական գործչի առկայությունը, եթե խոսվում է կուսակցությունների դերակատարության բարձրացման և քաղաքական համակարգի զարգացման մասին:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը