«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` Գեւորգ Կոստանյանը զղջում է դատախազի պաշտոնից հեռանալու համար: Բանն այն է, որ նրա կոնֆլիկտը ոչ միայն իրավապահ համակարգի մյուս ճյուղերի հետ էր, այլեւ մի շարք հին պաշտոնյաների:
Օրինակ` խորը անձնական թշնամանք կար նրա եւ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի միջեւ։ Այլ թիրախներ էլ կային, որոնց հարցերը չէին թողնում, որ դատախազը «լուծի», եւ նրանց չպատժելու անկարողությունից Կոստանյանը հուսահատվում էր, եւ, ի վերջո, հրաժարականն էլ մասամբ դրանով էր պայմանավորված, մանավանդ՝ այդ անձինք էլ նրանից էին դժգոհ եւ շարունակ բողոքում էին նախագահին:
Այժմ` նոր կառավարության ձեւավորումից հետո, երբ Կոստանյանի ոխերիմները չեն նշանակվել, նախկին դատախազը «գլխին է տալիս»․ եթե իմանար, որ այսպես է լինելու, հրաժարական չէր տա: Բայց գնացքն արդեն մեկնել է, նա այլեւս դատախազ չէ, իսկ շարունակ շրջանառվող լուրերը Վրաստանում դեսպան նշանակվելու մասին իրականություն չեն դառնում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը