Վաղն առավոտյան կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է լինելու Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին աշխատանքից ազատելու մասին հարցը:
Հանրապետականները նշում են, որ Լիսկան հրաժեշտ կտա զբաղեցրած պաշտոնին առողջական խնդիրների պատճառաբանությամբ:
Իշխանական շրջանակներից մեզ հաջողվեց ճշտել, որ Սյունիքի մարզպետի պաշտոնի համար քննարկվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վարչական տնօրեն Վահե Հակոբյանի թեկնածությունը:
Հիշեցնենք, նախորդ անգամ, երբ Սուրիկ Խաչատրյանը ստիպված եղավ հրաժարական տալ Սյունիքի մարզպետի պաշտոնից իր առանձնատան մոտ տեղի ունեցած արյունալի իրադարձությունների պատճառով, նրան այդ պոստում փոխարինեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի երկարամյա տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին՝ ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հակոբյանը:
Ճակատագրի հեգնանքով, այս անգամ եւս Սուրիկ Խաչատրյանը մարզպետի պաշտոնը կզիջի Վահե Հակոբյան անունով անձին:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը