Վերաքննիչ դատարանը մերժել է «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանին ազատ արձակելու՝ պաշտպանական կողմի միջնորդությունը:
Պաշտպան Կարեն Մեժլումյանն «Ա1+»-ին հայտնեց, որ իրենց որպես գրավ առաջարկել էին մեկ միլիոն դրամ, սակայն դատարանը կաշկանդված չի եղել այլ գրավի չափ որոշելու հարցում:
Ըստ Կարեն Մեժլումյանի՝ մեղադրողը նույնիսկ չի հրապարակել, թե ինչ հիմքերով է առարկում ներկայացված միջնորդության դեմ: «Ասաց, որ դա նախաքննական գաղտնիք է, մինչդեռ այդ գործերը քննվում են դռնփակ, դա խախտում էր»,- նշեց պաշտպանը:
Կարեն Մեժլումյանը միաժամանակ ավելացրեց, որ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանը անազատության մեջ է իր քաղաքական հայացքների համար:
Այսօրվա որոշումը Վճռաբեկ դատարանում բողոքարկելուց հետո, ուղարկվելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ «Խախտումներն ակնհայտ են»,- եզրափակում է պաշտպան Կարեն Մեժլումյանը»։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը