ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը հոկտեմբերի 5-ին իր մանդատի համաձայն մոնիթորինգ է իրականացրել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում: Ինչպես տեղեկացրին ԵԱՀԿ մամուլի գրասենյակից, դիտարկումից հետո դեսպան Կասպշիկը հայտարարություՍ է տարածել, որում մասնավորապես ասված է.
«Ինչպես միշտ կողմերը տեղեկատվություն են ներկայացրել շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ, այդ թվում նախորդ մոնիթորինգից հետո գրանցված հրադադարի խախտումների մասին: Տեղեկատվությունը փոխանցվել է Մինսկի խմբի անդամներին, այդ թվում համանախագահներին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահին: ԶԼՄ հրապարակումները հրապարակումները երբեմն նշում են, որ իմ գրասենյակը չի արձանագրում հրադադարի խախտումները կամ նշում պատասխանատու կողմին: Նրանք միգուցե վերաբերվում են այն փաստին, որ մոնիթորինգի ընթացքում, երբ գրասենյակի ներկայացուցիչներն առաջնագծում են, հրադադարի խախտումներ չեն արձանագրվում: Մենք միշտ արձանագրում ենք հրադադարի խախտումները, երբ դրանք տեղի են ունենում մեր ներկայությամբ: Այլապես մենք հիմնվում ենք տեղում հրամանատարների կողմից մեզ տրամադրված տեղեկատվության վրա:
Կցանկանայի վերահաստատել, որ մենք միջադեպերի հետաքննություն անցկացնելու համար մանդատ չունենք: Ապրիլյան բախումներին հետևած վեց ամիսների ընթացքում Մինսկի խմբի համանախագահներն առանց ջանք խնայելու աշխատել են իրավիճակի կայունացման և բանակցություններն առաջ մղելու ուղղությամբ, իսկ մոնիթորինգների արդյունքում տրամադրված տեղեկատվությունն այս գործընթացի անհրաժեշտ մասն է: Այս ջանքերը շարունակվում են»:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը