Ռամզան Կադիրովի 10-ամյա որդին նոկաուտի է ենթարկում մրցակցին. տեսանյութ
Գրոզնի քաղաքում անցկացվել է Grand Prix Akhmat 2016 բռնցքամարտի մրցաշարը, որի շրջանակներում կայացել են մանկական մարտեր: Դրանց մասնակցել են նաև Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդիները: 10-ամյա Ահմադ Կադիրովը նոկաուտի է ենթարկել իր մրցակից Դամիր Շևխուժևին: Նրանք մրցել են 33 կգ քաշայինների կարգում: 9-ամյա Զելիմխան Կադիրովը հաղթել է Դանիիլ Շալաքին 27 կգ քաշայինների կարգում, իսկ 8-ամյա Ադամը՝ Կադիրովի կրտսեր որդին, հաղթել է Դավիթ Հալաթովին 35 կգ քաշային կարգում: Մրցումները կայացել են Ռամզան Կադիրովի ծննդյան 40-ամյակի առթիվ: Հենց այսօր՝ իր ծննդյան օրը, Կադիրովը պաշտոնապես կվերանշանակվի իր պաշտոնում:
