ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը Քիմ Քարդաշյանին խնդրել է դադարեցնել սոցցանցերում ղարաբաղյան հակամարտության քննարկումը: Այս մասին գրում է Spletni.ru` հղում տալով Foreign Policy-ին:Դեսպանի կարծիքով՝ Քարդաշյանը չպետք է մեկնաբանի քաղաքական թեմայով նյութեր, քանի որ նա իրազեկ չէ այդ հարցում: Նա համոզում է հայտնել, որ պատերազմի և խաղաղության հարցերը ռեալիթի-շուոի աստղի համար չափազանց լուրջ են: «Անձամբ ես ռեալիթի-շոուի շատ վատ աստղ կլինեի և այդ է պատճառը, որ չեմ էլ փորձում ինձ չվերաբերող հարցերով զբաղվել: Ես վստահ չեմ, որ Քարդաշյանը զինվորական է կամ քաղաքական վերլուծաբան: Մենք պետք նրանով զբաղվենք, ինչը մեզ մոտ ամենալավն է ստացվում», - հայտարարել է Սուլեյմանովը:
Քարդաշյանը ապրիլի հինգին իր ինստագրամյան էջում լուսանկար էր հրապարակել և կոչ արել աջակցել Հայաստանին ԼՂ հակամարտության հարցում: Այն հավաքել էր տասնյակ հազարավոր հավանումներ և գրեթե նույնքան մեկնաբանություններ:
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Մարտի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը