Իսլամիստները հասան կատուներին
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն արգելել է տնային կատուներին բազմանալ: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով իրաքյան լրատվական աղբյուրը, իսլամիստական Կենտրոնական հանձնաժողովի արձակած ֆեթվայի համաձայն` Մոսուլ քաղաքում կտրականապես արգելվում է կատուներ բուծել տանը: Բնակիչները պետք է ենթարկվեն արձակված հրամանին, հակառակ դեպքում կպատժվեն:
Թե ինչով են կատուներն անհանգստացրել ահաբեկիչներին, չի հաղորդվում:
