Կառավարությունը երբևէ չի քննարկել, չի քննարկում և առաջիկայում էլ չի քննարկի «Երևան ՋԷԿ»-ի օտարման հարցը որևէ պարտքի դիմաց: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը՝ պատասխանելով պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հարցին:«Ռուսական լրատվամիջոցներից մեկի հրապարակման համաձայն՝ Հայաստանի կառավարության սեփականությունը հանդիսացող «Երևան ՋԷԿ»-ը «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ին պարտք էր 52,3 միլիոն դոլար: Այդ հրապարակումից հետո Հայաստանի կառավարությունից տեղեկացրին, որ այդ պարտքի մի մասը մարված է, մնում է շուրջ 33,8 միլիոն ԱՄՆ դոլարի պարտք»,-հայտատարարեց Քոքոբելյանը՝ հետաքրքրվելով, թե ինչքա՞ն է այժմ կազմում պարտքը, ինչպե՞ս է առաջացել և ինչպես է կառավարությունը պատրաստվում մարել այն:
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, պատասխանելով հարցին, ասաց, որ «Երևան ՋԷԿ»-ի պարտքը «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը կազմում է 35 միլիոն դոլար:
Պարտքն, ըստ նախարարի, առաջացել է օգտագործված բնական գազի դիմաց չվճարումների հետևանքով:
Ինչ վերաբերում է «Երևան ՋԷԿ»-ի օտարման մասին խոսակցություններին, Աշոտ Մանուկյանն ասաց, թե կառավարությունը երբևէ չի քննարկել, չի քննարկում և առաջիկայում էլ չի քննարկի «Երևան ՋԷԿ»-ի օտարման հարցը որևէ պարտքի դիմաց:
Նախարարն ասաց, թե պարտքը մարելու տարբերակներ կան. «Իհարկե, գումարով փակելը մնում է որպես առաջին տարբերակ, բայց «Գազպրոմ»-ի հետ ընթացել, հիմա էլ շարունակվում են քննարկումները՝ գույքով պարտքը մարելու հնարավորության վերաբերյալ»:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը