200 մահապատիժ՝ Իրանում
Իրանում 6 ամսվա ընթացքում 200 մարդ մահապատժի է ենթարկվել, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի իրանական ծառայությունը: Տեղեկատվության համաձայն՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն Իրանում մարդու իրավունքների վերաբերյալ նոր զեկույց է հրապարակել, որտեղ իր մտահոգությունն է հայտնում մահապատիժների, կտտանքների, ձերբակալությունների, անարդար դատավճիռների նկատմամբ: Աղբյուրի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հրապարակած զեկույցի համաձայն՝ 2016թ. առաջին կիսամյակի ընթացքում Իրանում 200 մարդ մահապատժի է ենթարկվել, որն ըստ աղբյուրի, թեև շատ մեծ թիվ է, սակայն 2015թ. նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է:
