Թուրքիայի Գլխավոր շտաբը հերքում է
Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան ռազմական գործողություններ չի իրականացրել Հալեպում, իսկ Սիրիայում նրա ավիացիայի գործողությունների հետևանքով քաղաքացիների շրջանում զոհեր չեն գրանցվել: Այդ մասին նշված է Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի տարածած այսօրվա հայտարարության մեջ: Գլխավոր շտաբը բաց սադրանք է որակել ԶԼՄ-ների այն հաղորդումները, թե այսօրվա գործողության հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ. «Տարածաշրջանում հարվածների համար թիրախները ընտրվում են բավական մանրակրկիտ ձևով և քանիցս ստուգվում են: Իրականությանը չեն համապատասխանում նաև մի շարք աղբյուրների այն հայտարարությունները, որ մենք ռազմական գործողություն ենք իրականացրել Հալեպում: Մենք որևէ կերպ կապված չենք դրա հետ»:
