Սաակաշվիլիի կողմնակիցները հանրահավաք են սկսել
«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է,որ Թբիլիսում Վարդերի հրապարակում տեղի է ունեցել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցների ցույցը,որի ժամանակ ելույթ են ունեցել կուսակցության առաջնորդները, իսկ Սաակաշվիլին Օդեսայից հավաքվածներին դիմել է հեռուստակամուրջի միջոցով: Կուսակցության առաջնորդ Դավիթ Բաքրաձեն հայտարարել է, որ ցույցին հավաքվել է մի քանի տասնյակ հազար մարդ: Թբիլիսիի քաղաքապետի նախկին թեկնածու Նիկա Մելիան կոչ է արել հանրահավաքի մասնակիցներին շարժվել դեպի Ազատության հրապարակ, որը գտնվում է Ռուսթավելի պողոտայի մյուս ծայրին:Ավելի ուշ սկսվել է ընդդիմադիր «Ազգային միասնական շարժում» կուսակցության երթը Ռուսթավելի փողոցից դեպի քաղաքի կենտրոն:
