Իմ սիրտը վաղուց պատկանում է Ադրբեջանին.Կիրկորով
Ադրբեջանի պետական լրատվական azertag գործակալությանը տված հարցազրույցում ՌԴ ժողովրդական արտիստ Ֆիլիպ Կիրկորովը ասել է. «Իմ սիրտը վաղուց պատկանում է Ադրբեջանին»: Նշենք,որ նա դեկտեմբերի 10-ին Բաքվի Crystal Hall համերգային դահլիճում համաշխարհային մակարդակի «Ես» հսկայական շոուն է ներկայացնելու: Երգիչը նշել է, որ մեծ հուզմունքով է սպասում ադրբեջանական հանդիսատեսին։ «Ես այնպիսի հուզմունքով եւ սպասում այդ հանդիպմանը, որը վերջապես կայանալու է։ Արդեն քանի տարի է, ձգտում էի լինել Բաքվում։ Վերջապես, Բաքվում դեկտեմբերի 10-ին, իմ ընկերների, համակիրների շնորհիվ «Ես» շոուն կկայանա»։
