Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսօր Ազգային ժողովում անդրադարձավ վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացրած «Ամենակարող երգիչ» նախագծին:
«Մշակույթի նախարարությունը ոչ մի ազդեցություն չունի Հանրային հեռուստատեսության գործառույթների վրա: Ինչ վերաբերվում է դիրքորոշմանն, ապա Մշակույթի նախարարությունը մոտ ապագայում ծրագրում է ձևավորել պատվեր՝ մասնավոր հեռուստաընկերությունների պահով: Խոսքը վերաբերվում է մասնավորապես ազգային երգին և երաժշտությանը»,- ասաց նախարարը:Հարցին՝ հնարավոր չէ՞ եթերում նվազեցնել ռաբիսի առկայությունը, նախարարն ընդգծեց, որ ժամանակի ընթացքում մշակութային ծրագրերի շնորհիվ հայ ազգին ոչ հարիր երաժշտական ժանրի մոտեցումներն իսպառ կվերանան:
Անդրադառնալով Արամի 30-ի, Աֆրիկյանների շենքի ճակատագրին՝ Ամիրյանն ասաց.
«Եթե պետությունը չի զբաղվում մշակութային հուշարձաններով, գալիս են մարդիկ, որոնք զբաղվում են այդ հուշարձաններով շատ կոնկրետ: Մենք պետք է զբաղվենք, որ այլ մարդիկ չգան ու չավերեն: Մենք մշակում ենք հիմա ենթակառուցվածքներ, որոնք պետք է ծառայեցնեն այդ հուշարձաններն ի շահ հասարակությանը, զբոսաշրջության զարգացմանը, մեր երեխաների դաստիարակությանը»:
Խոսելով իր՝ Գրին քարտ ունենալուն վերաբերող հրապարակումներից՝ Ամիրյանն ասաց. «Գրին քարտը ոչ թե դիմել եմ և ստացել եմ, այլ շնորհվել է ԱՄՆ-ի կողմից որպես պետության համար պահանջված մարդ` որոշակի ոլորտներում ծառայություններ կատարելու համար»:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը