Հայերը դուրս են մղվում ՌԴ պետական դումայից

Սեպտեմբերի 18-ին Ռուսաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները հուշում են, որ հայ հասարակության մեջ Ռուսաստանի վերաբերյալ ձեւավորված կարծրատիպերը վերանայման կարիք ունեն։ Արդյունքները Սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով ռուսական Պետական դումա են ընտրվել 450 պատգամավորներ, որոնցից 225-ը՝ համամասնական կարգով, այսինքն՝ կուսակցական ցուցակներով, իսկ 225-ը՝ մեծամասնական կարգով, առանձին տեղամասերից։ Անդրադառնալով ընտրությունների վերջնական արդյունքներին, նշենք, որ իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը ստացել է 140 համամասնական մանդատ եւ 203՝ մեծամասնական։ Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցությունը՝ 35 համամասնական մանդատ, 7 մեծամասնական, Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 34 համամասնական եւ 5 մեծամասնական մանդատներ։ «Արդար Ռուսաստան» կուսակցությունը ստացել է 16 մեծամասնական մանդատ եւ 7 համամասնական։ Հայերը 2010 թվականին Ռուսաստանում անցկացված մարդահամարի տվյալներով, ՌԴ-ում ազգությամբ հայ քաղաքացիների թիվը հասնում է 1 միլիոն 182 հազարի։ Վերջին տարիների ընթացքում, պայմանավորված նաեւ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո ստեղծված միգրացիոն հնարավորություններով, այդ թիվը զգալիորեն աճել է։ Բացի ՌԴ ազգությամբ հայ քաղաքացիների բավական մեծ թվից, առանձնահատկություն է հանդիսանում նաեւ այն, որ Ռուսաստանում հայերը որոշ շրջաններում ապրում են կոմպակտ։ Մասնավորապես՝ Ստավրոպոլի, Կրասնոդարի երկրամասերում հայերը պատմականորեն կազմում են մեծ համայնքներ եւ, ընդունված է համարել, որ հայերն այդտեղ իրենցից բավական լուրջ հասարակական կշիռ են ներկայացնում։ Բացի գավառներից, հայերը Ռուսաստանում բավական մեծ ազդեցություն ունեն մետրոպոլիաներում, կան այսպես ասած, «հայկական անձնակազմով» համադաշնային կազմակերպություններ մեդիա ոլորտում կամ առեւտրում, ֆինանսական ոլորտում ու արդյունաբերությունում (Մարգարիտա Սիմոնյան, Աշոտ Գաբրիելյանով, Ռուբեն Վարդանյան, Դանիլա Խաչատուրով և այլն): Այս ամենով, հանդերձ, սակայն, ՌԴ 7-րդ գումարման պետական դումայի ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ Ռուսաստանի խորհրդարանում ազգությամբ հայ պատգամավորներ չկան (բացառությամբ, թերեւս, շատ հեռավոր հայկական արմատներ ունեցող Արթուր Չիլինգարովի)։ Այսպիսով, ի տարբերություն նախորդ՝ 6-րդ գումարման պետական դումայի, որտեղ կար մեկ ազգությամբ հայ պատգամավոր՝ Հովհաննես Օհանյանը, ներկայիս ռուսական խորհրդարանում հայազգի պատգամավոր չկա։ Շուրջ 1,2 միլիոն ազգությամբ հայ բնակչության առկայության պայմաններում, այս ցուցանիշը վկայում է այն մասին, որ հայերը Ռուսաստանում հեռու են մղված քաղաքական գործընթացներից եւ հատկապես՝ օրենսդրական գործունեությունից։ Նման իրավիճակը կարող է պայմանավորված լինել նաեւ նրանով, որ Ռուսաստանում հայկական համայնքները չունեն միասնական քաղաքական-հասարակական օրակարգ, որով կկարողանան ավելի լսելի դառնալ դաշնության մակարդակով։ Բացի սա, հայկական համայնքները ՌԴ-ում ղեկավարվում են այնպիսի մարդկանց կողմից, որոնք սերտ կապեր ունեն իշխանությունների հետ եւ չեն ցանկանում իրենց գործարար շահերը եւ իշխանությունների հետ լավ հարաբերություններից առաջացած արտոնությունները հարվածի տակ դնել հանուն ազգային շահերի։ Հնարավոր է նաեւ տարբերակ, որ հենց նման անձանց կողմից վարվում է կոնկրետ քաղաքականություն՝ հայկական համայնքները քաղաքականությունից «հեռու պահելու» համար։ Կարծրատիպերը Ընդունված է համարել, որ հայերը Ռուսաստանում ունեն այսպես ասած արտոնյալ կարգավիճակ եւ որ բարձր ու պատասխանատու պաշտոններում հաճախ նշանակվում են հայեր։ Իհարկե, կան բազմաթիվ հայազգի քաղաքացիներ, որոնք Ռուսաստանում լուրջ պաշտոններ են զբաղեցնում գործունեության տարբեր ոլորտներում, հիմնականում՝ կրթական, բիզնես, մշակութային եւ այլն։ Սակայն ՌԴ խորհրդարանական ընտրությունները ցույց են տալիս, որ Ռուսաստանի պետական կառավարումից հայերը ամբողջովին դուրս են մղված։ Հ.Գ. Նշենք, որ Արթուր Նիկոլայի Չիլինգարովը խորհրդային եւ ռուսաստանցի բեւեռագետ եւ օվկիանոսագետ է, ԽՍՀՄ եւ ՌԴ հերոս: Հայկական սփյուռքի հետ կապված գործունեություն Չիլինգարովը գրեթե չի ծավալում եւ նրան հայկական կամ պրոհայկական գործիչ համարելը սխալ է։ Վահե Ղուկասյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում»

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով Կասկադյորական ավտովթար. վիրավոր կա 65-ամյա վարորդը բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել, բախվել մեքենայի Ոստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա տղային Պատռել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները․ պատգամավորը ահազանգում է ՌԴ-ից դեպի Հայաստան չվերթներ են չեղարկվել Սրբազանը շատ լավ էր. փաստաբանը մանրամասներ է հայտնում Ազատան գյուղում ավտոմեքենա է այրվել Եղանակն՝ առաջիկա օրերին Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am