Երբ ԱԺ հայտարարությունների ժամին երեկ Ուրիխանյանն ԱԺ ամբիոնից հայհոյախառն բառապաշարով էր արտահայտվել քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի հասցեին, Շարմազանովն արձագանքել էր, որ նման բառապաշարով պատգամավորների տեղը ախոռն է, ոչ թե խորհրդարանը: Ի պատասխան, այսօր Ուրիխանյանն ասել էր, թե Շարմազանովի կյանքը դժոխքի է վերածելու:
Շարմազանովի կաբինետում կայացած հանդիպմանը Տիգրան Ուրիխանյանը եկել էր պատգամավոր Արագած Ախոյանի հետ, իսկ ՀՀԿ-ից Շարմազանովի հետ միասին ներկա էին նաև Գագիկ Մելիքյանն ու Հովհաննես Սահակյանը:
Տիգրան Ուրիխանյանը Շարմազանովի սենյակից բարկացած դուրս եկավ:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ կանչվել էր Շարմազանովի մո՞տ: «Ինձ չեն կարող կանչել որևէ տեղ, որտեղ ես ինքս չեմ գնալու: Պարոն Շարմազանովը պիտի ինձնից հայցի ներողություն», ասաց Տիգրան Ուրիխանյանը:
Նա նշեց, որ հասկացել է՝ անհրաժեշտություն ունի վերանայելու իր քաղաքական գոծունեությունը և իր պայքարին նոր շունչ հաղորդել՝ ժողովրդի կյանքը կործանողներից ազատելու ուղղությամբ: «Մնացած հարցերը կարող եք դիմել Շարմազանովին», հորդորեց նա:
Հարցին, թե ի՞նչ է անելու, որպեսզի Շարմազանովի կյանքը դժոխքի վերածի, նա պատասխանեց. “Իմ ասածը ծայրահեղ հստակ է ՀՀ բնակչության բացարձակ մեծամասնության համար: Ես ուրախ եմ, որ նրանք նյարդայնացած էին՝ ստանալով համարժեք պատասխան”:
Էդուարդ Շարմազանովը լրագրողներին ասաց, որ ինքը որևէ պատգամավորների հետ որևէ անձնական խնդիր չունի: «Իմ երեկվա ձևակերպումները եղել են բացառապես երևույթի վերաբերյալ: Եթե ինքը վիրավորվել է, խորապես ափսոսում եմ, ես նպատակ չեմ ունեցել իրեն վիրավորելու»,- նշեց Շարմազանովը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը