ԱՄՆ-ի հրեշավոր գործողություններն ու ներողությունը

ԱՄՆ-ի քաղաքականությունը Մերձավոր արևելքի հակամարտություններում մշտապես բուռն քննարկումների առարկա է եղել: ԱՄՆ-ի ներգրավումը Իրաքի ու Աֆղանստանի պատերազմներում մշտապես ուղեկցվել է` մասսայական ոչնչացման զենքի փնտրտուքի մասին պատճառաբանություններով: Այժմ ԱՄՆ-ը` «Իսլամական պետության» դեմ է անհաշտ պայքար մղում և ներգրաված է սիրիական հակամարտությունում` ընդդեմ Ասադի: Բայց այնպես է ստացվել, որ խոշոր նավթարդյունահանող երկրների, կամ նարկոթրաֆիկի կարևորագույն հանգույց երկրների հետ հակամարտություններից որոշ ժամանակ անց Միացյալ Նահանգներում սկսում են խոսել իրենց կողմից սխալ քաղաքականություն վարելու մասին: Արժե հիշատակել մի քանի ցայտուն օրինակներ: Անցյալ տարի ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը կրկին հայտարարեց, որ սխալմամբ է աջակցել Իրաքում պատերազմին: «Ես սխալ եմ գործել»,- ասել է Քլինթոնը, որը 2002-ին սենատոր լինելու ժամանակ կողմ էր քվեարկել Կոնգրեսի երկու պալատների համատեղ բանաձևին, ինչն էլ թույլ է տվել Ջորջ Բուշ կրտսերի վարչակազմին Իրաքի դեմ ռազմական գործողություններ սկսել: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն Իրաք է ներխուժել 2003-ին և մինչև այսօր մասնակցում է այդ երկրի տարածքում ռազմական գործողություններին` չնայած գրեթե բոլոր ցամաքային զորքերի դուրսբերմանը: Անցյալ ամիս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ ԱՄՆ-ը ռուսական կողմի հետ բանակցությունների ընթացքում ներողություն է խնդրել Սիրիայի նախագահ Բաշար Ասադից` Դեր Զոր քաղաքի շրջանում սիրիացի զինվորականների վրա կոալիցիայի ռազմաօդային ուժերի հարձակման համար: «Այո, ներողություն են խնդրել»,- հայտնել է Լավրովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում: Նա հստակեցրել է, որ ամերիկյան կողմը խոստովանել է, որ Դեր Զորի շրջանում հարվածը սխալ է եղել, և Դամասկոսից ներողություն է խնդրել Ռուսաստանի միջոցով: Անցյալ տարի հոկտեմբերին` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ներողություն է խնդրել «Բժիշկներ առանց սահմանների» (Medecins Sans Frontiereș, MSF) կազմակերպությունից Աֆղանստանի Կունդուզ քաղաքում հիվանդանոցի ռմբակոծման համար: Բժշկական բարեգործական այս կազմակերպությունն անկախ հետաքննության կոչ է արել՝ կատարվածը բնութագրելով որպես ռազմական հանցագործություն։ Շաբաթ օրը տեղի ունեցած ավիահարվածի հետևանքով 22 մարդ է սպանվել̦այդ թվում MSF-I 12 աշխատակից և 3 երեխա: 37 մարդ վիրավորվել է: Ինչպես հայտնում է Independent-ը̦ Սպիտակ Տունը տեղի ունեցածը բնութագրել է որպես «սարսափելի̦ ողբերգական միջադեպ»: Սպիտակ Տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեսթը հայտնել է̦ որ Օբաման նաև զանգահարել է Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիին և իր ցավակցությունները հայտնել: MSF-ի հիվանդանոցն իր տեսակի մեջ միակն է Աֆղանստանի հյուսիս-արևելքում: Վերջին մի քանի տարիների ընթացքում հիվանդանոցն օգնություն է տրամադրել հազարավոր մարդկանց: Միայն 2014-ին հիվանդանոցում 22 հազար մարդ օգնություն է ստացել: MSF-ն օգնություն է տրամադրում բոլոր կարիքավորներին̦ անկախ նրանց էթնիկ կրոնական կամ քաղաքական պատկանելությունից: Ինչպես տեղեկացնում է MSF-ի պաշտոնական կայքը̦ ավիահարվածի ժամանակ հիվանդանոցում 150 հիվանդ է եղել̦ ինչպես նաև միջազգային և տեղական կազմակերպությունների ևս 80 աշխատակից: Աֆղանստանում խաղաղ բնակչության դեմ հարձակումները եզակի բնույթ չեն կրում: Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն իր 2014-ի զեկույցում ընդգծում է̦ որ Աֆղանստանում խաղաղ բնակիչները չեն կարողանում հասնել իրենց հարազատների սպանության հետաքննությանը: 2011-ի մայիսին` ՆԱՏՕ-ի` Աֆղանստանում տեղակայված ռազմաօդային ուժերի ներկայացուցիչները ներողություն խնդրեցին 9 խաղաղ բնակիչների սպանության համար: Հարավարևմտյան տարածաշրջանի հրամանատար, ԱՄՆ նավատորմի գեներալ-մայոր Ջոն Տուլանը պաշտոնապես ներկայացրել էր կոալիցիայի հայտարարությունը, որում նշվում է թե թալիբների դեմ պայքարի ընթացքում խաղաղ բնակիչները պատահաբար են զոհվել: Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը խստագույն դատապարտել էր ՆԱՏՕ-ի ռմբակոծությունները` ընդգծելով, որ դրանց հետևանքով 10 երեխա, 2 կին և 2 տղամարդ են մահացել: 2012-ի ապրիլին ԱՄՆ-ը պաշտոնապես ներողություն է խնդրել աֆղանների դիակներին անարգելու կապակցությամբ: Սպիտակ Տունը և Պենտագոնը պաշտոնապես ներողություն էին խնդրել ամերիկյան ուժերի կողմից աֆղանների դիակներին անարգելու կապակցությամբ: Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի նիստին առընթեր, ԱՄՆ-ի պաշտպանության նախարար` Լեոն Պանեթան այդ հարցին անդրադառնալով ասել է, որ ինքը ներողություն է խնդրում ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության և կառավարության անունից: Վաշինգտոնում Սպիտակ Տան ավագ խոսնակ` Ջեյ Քարնին կշտամբելի է համար իր երկրի բանակայինների արարքը և ասել է. «Դիակների հետ լուսանկարվելու դեպքը չի վերագրվում ԱՄՆ-ի բանակին և նախագահ` Բարաք Օբաման համոզված է, որ պետք է քննարկվի այդ հարցը և դեպքի մասնակիցները պետք է պատասխան տան»: Հրապարակված լուսանկարները վերաբերում էին 2010-ին, որտեղ երկու տարբեր դիրքերում մի խումբ ամերիկացի բանակայիններ Աֆղանստանում լուսանկարվել են դիակների հետ: Այս ամենի հետ միասին` պաշտոնական Վաշինգտոնը նաև հայտարարում էր, ոչ մի դեպքում ԱՄՆ-ը ներողություն չի խնդրի Աֆղանստանում պատերազմի ժամանակ թույլ տրված սխալների համար: 2013-ի վերջին ԱՄՆ-ի ազգային անվտանգության գծով խորհրդական Սյուզան Ռայսն ասաց, որ Միացյալ Նահանգները ներողություն չի խնդրի Աֆղանստանում պատերազմի ժամանակ թույլ տրված սխալների համար: Նման հայտարարությամբ ԱՄՆ-ի ազգային անվտանգության գծով խորհրդականը հանդես էր եկել՝ արձագանքելով Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի խոսնակի հայտարարությանը, որտեղ ասված է, որ Աֆղանստանի նախագահն ակնկալում է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայից գրավոր ներողություն, ինչը կազմում է երկու պետությունների միջև անվտանգության նոր պայմանագիր կնքելու մասերից մեկը: ԱՄՆ-ի պաշտոնյաները խոստովանել են, որ Միացյալ Նահանգների արտգործնախարար Ջոն Քերրիի հետ հեռախոսազրույցում Քարզայը պահանջել է գրավոր ներողություն խնդրել: Սյուզան Ռայսը սակայն ասել էր, որ ԱՄՆ-ը չպետք է ներողություն խնդրեն Աֆղանստանից՝ շեշտելով, որ ԱՄՆ-ը «ալ-Քաիդա»-ի զինյալների դեմ պայքարելու և Աֆղանստանում ժողովրդավարություն հաստատելու գործին աջակցություն տրամադրելու ընթացքում մեծ կորուստներ է կրել: Թե մի շարք երկրներում ժողովրդավարության հաստատման ճանապարհին ինչ արդյունքներ են արձանագրվել` ԱՄՆ-ում ոչ ոք չի անդրադառնում այդ թեմային: Մի պարզ հարց է առաջ գալիս` իսկ հնարավո՞ր էր այդ երկրներում ժողովրդավարություն հաստատել, կամ` հաջողվե՞լ է դա արդյոք իրականացնել այդքան ավերածություններից ու պատերազմներից հետո... Թամար Բագրատունի

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video) Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video) «Սրբապիղծնե՛ր, շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին»․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան Պայթյունը պատերազմական իրավիճակի ուղիղ հետևանք էր, չլիներ պատերազմը, չէր լինի պայթյունը․ պատգամավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am