Այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանն իր տեսակետն արտահայտեց վարչապետի այն հայտարարության վերաբերյալ, որ մշակութային տարբեր ոլորտներ պետք է ոչ թե գումար խնդրեն պետությունից, այլ կարողանան իրենք աշխատել, հարկեր վճարել պետությանը. «Բայց պետք է ներդնել, որ ստանալ: Պետք է գիտենալ ներքին խոհանոցը. Դա սխալ մտածելակերպ է»:
Ստեղծագործական միություններին քիչ ուշադրություն է դարձվում: Արամ Սաթյանը հիշում է Խորհրդային տարիներին ստացած իր աշխատավարձը. կարելի էր մեքենա գնել: Այսօր շատ արվեստագետների վարձատրությունը չնչին է. «Ես կուզենայի, որ որևէ նախարար ստանար 50-60.000 դրամ աշխատավարձ ու ապրեր»: Գրողների միության նախագահն էլ առաջ է մղում գրահրատարակչության խնդիրները: Ի տարբերություն այլ կարծիքների՝ Էդվարդ Միլիտոնյանը նկատում է, որ նախկինում էլ աշխատանք տարվել է այս ուղղությամբ: Մշակույթի նորանշանակ նախարարի հետ դրական հույսեր է կապում. «Մշակութային քաղաքականության ամեն մի փոփոխություն հույս է ծնում, որ լավ կլինի»:
Էդվարդ Միլիտոնյանը լավ արդյունքներ կակնկալի, եթե նախարարությունում հայտնվեն բանիմաց մասնագետներ, ոչ թե զուտ կատարողներ. «Որևէ նախարար ի վիճակի չէ միայնակ որոշելու, թե ինչ պետք է արվի»:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը