Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության անձնակազմին ներկայացրել է Խորհրդի նորանշանակ քարտուղար Յուրի Խաչատուրովին: Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանին՝ այդ պաշտոնում գործունեության կարճ ժամանակահատվածում իրականացրած աշխատանքի համար և իր ու հանդիպման մասնակիցների կողմից հաջողություն մաղթել նրան` ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունների կատարման գործում: Նորանշանակ խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովին Նախագահը շնորհավորել է և վստահություն հայտնել, որ նոր աշխատանքում նա կհամատեղի զինվորականի ու արդեն քաղաքական գործչի իր պարտականությունները՝ հանդիպման մասնակիցների հետ ձեռնամուխ լինելով Ազգային անվտանգության խորհրդի աշխատանքները կազմակերպելուն, քարտուղարության աշխատակազմն ամբողջությամբ ձևավորելուն և երկրի առջև ծառացած խնդիրների լուծմանն ակտիվ մասնակցելուն: Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը վստահեցրել են Հանրապետության Նախագահին, որ իրենց գործունեության ընթացքում ՀՀ Նախագահի աշխատակազմը և ԱԱԽ քարտուղարությունը լիարժեքորեն կկատարեն իրենց վրա դրված պարտականությունները՝ նպաստելով Հայաստանի Հանրապետության անվտանգության մակարդակի ավելի բարձրացմանը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը