Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը Թուրքիայի վերաբերյալ հրապարակած իր նոր զեկույցում անդրադարձել է թուրքական մամուլում նկատվող անհանդուրժողական և ազգայնական ձևակերպումներին, որոնք, ըստ հանձնաժողովի, կտրուկ աճել են վերջին մեկ տարվա ընթացքում և հատկապես` հեղաշրջման փորձից հետո: Այս մասին գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» թերթը: Հանձնաժողովի զեկույցում նշվում է, որ խիստ ազգայնական ձևակերպումներ են նկատվում նաև տարբեր թուրք բարձրաստիճան պաշտոնյաների, քաղաքական գործիչների, անգամ՝ երկրի նախագահի ելույթներում: Հանձնաժողովի զեկույցում ներառվել է նաև Էրդողանի հայտնի` «Ինձ, շատ կներեք, հայ էլ են անվանել» արտահայտությունը, որն Էրդողանն արել էր իր հարցազրույցներից մեկի ժամանակ դեռևս 2014թ.-ին:
Եվրոպայի խորհրդի հանձնաժողովը զեկույցում ընդգրկել է նաև թուրքական բանակի հայազգի զինծառայող Սևակ Բալըքչըի, Ստամբուլի Սամաթիա թաղամասում իր տանը հարձակման ենթարկված տարեց հայ կնոջ՝ Մարիցա Քյուչյուկի, ինչպես նաև պոլսահայ լրագրող, Ստամբուլի հայ համայնքի թերթերից «Ակօս»-ի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունների դեպքերը:
Զեկույցը նաև անդրադարձել է այն փաստին, որ Թուրքիայում մոտ 1 մլն քուրդ քաղաքացիներ դեռևս մնում են առանց բնակության մշտական վայրի. նրանք թուրքական ԶՈՒ-ի գործողություններից հետո դեռևս չեն կարողանում վերադառնալ իրենց տները:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը