ԱԺ-ում այսօր ԿԸՀ նախագահի պաշտոնում Տիգրան Մուկուչյանի թեկնածության քննարկմանը ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ քննարկման թեման որոշակիորեն շեղվեց ԿԸՀ կազմի թեմայից. «Պատճառը հասկանալի է: Չէի գերագնահատի ԿԸՀ դերը ընտրությունների հարցում. թե ով է նստած այդ պաշտոնում, մեզ համար մեծ առումով բան չի փոխում, քանի որ խաղի կանոնը չի փոխվել՝ գործում է արատավոր ընտրական համակարգ ու ոսկերչական աշխատանքի է հասցվել այն եւ, ըստ էության, բան չի փոխվելու»: ՏԻՄ ընտրություններին, ըստ նրա, որեւէ շեղում դեպի բնականոն ընթացք, չեղավ, թեեւ միգուցե ընտրատեղամասերում իրավիճակը հանդարտ է եղել, ուղղակի ընտրակեղծարարությունը կատարելագործվում է: Հիշում եմ իմ լրագրողական տարիներին քվեատուփեր էին գողանում, դիտորդներ ծեծում: Միջազգային մի դիտորդի հետ էի զրուցում, որին ժամանակին ընտրությունների ժամանակ ծեծել էին, հիմա նա վախենում է գլոբուսի վրա ՀՀ տեղը նայել: Երբ կկուն պրոբլեմ ունի, կարծում է, թե բունն է փլված:
Քաղաքական ուժը մեղադրում է ժողովրդին իր պարտության համար, հանգիստ թողեք նրան, խնդիրը ձեր մեջ փնտրեք՝ գոռալով, հայհոյելով, անիծելով, մյուս ուժերին վարկաբեկելով քաղաքական արեւի տակ չեք կարող ապահովել ձեր տեղը: Դրան հասնելու համար կուսակցաշինության կոնկրետ աշխատանքով պետք է զբաղվել: Պետք չէ վիրավորել մեր քաղաքացիներին, եւ առնվազն զավեշտալի են որոշ հայտարարություններ ԲՀԿ-ի հասցեին՝ մեղադրելով մեզ լավ արդյունքների համար ընտրակաշառք բաժանելու մեջ: Անհարմար է: Հասկանում եմ՝ ծանր է պարտություն տանելը: Ուղղակի ուզում եմ հիշեցնել՝ ֆեյսբուքում մի քանի աղանդավոր ֆեյքերի միջոցով լայքեր հավաքելը ձեր էլեկտորատը չէ: Մի շփոթեք այն ռեալ իրականության հետ»:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը