ԱԺ-ում այսօր ԿԸՀ նախագահի պաշտոնում Տիգրան Մուկուչյանի թեկնածության քննարկմանը «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ, այո, ՀՀԿ-ն գործով է զբաղված՝ ընտրակեղծարարության շարունակականությունն է ապահովում. «Դրա վառ օրինակը ԿԸՀ անդամներն են, որոնք իրենց դիմագիծը չեն փոխել. ՀՀԿ-ն նույն մոտեցումներն է ցուցաբերում:
Կեղծարարության, իշխանության բռնազավթման նույն ցիկլի մեջ ենք: 2017թ. ԱԺ ընտրությունները ընտրություններ չեն լինելու, եթե իրենց սցենարով շարժվենք, էլի կեղածարարություն, յուրացում կլինի: Հիշեցնեմ, 2008թ. մեր արտաքին պարտքը կազմում էր երկու մլրդ դոլար, հիմա այն հասնում է 6 մլրդ-ի, որը կազմում է ՀՆԱ-ի 60 տոկոսը: Պատկերացնում եք՝ եթե այս մարդկանց հետ գնանք առաջ, կորցնելու ենք մեր պետականությունը»: Նրա խոսքով՝ սրանից հետո լինելու են ընդվզումներ, քանի որ իշխանությունը հնարավորություն չի ունենալու փակել այս եւ այլ պարտքեր. «Կամա, թե ակամա մտնում ենք շատ վտանգավոր շրջափուլ: Ընտրության իրավունքն էլ եք մենաշնորհ դարձրել, որ միայն աղքատ քաղաքացիները մասնակցեն ընտրություններին, որ նրանց պարտադրեք ձեր ցանկությունները:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը