Ասօր լրագրողների հետ զրույցում, պատասխանելով նոր վարչապետ Կարեն Կարապետյանի վերաբերյալ տարատեսակ հարցերին, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն ասաց. «Դե թողեք` մի հատ սթրվի, իրա աթոռի տեղն էլ սկի չգիտի»:
Հարցին, թե ո՞ւմ նկատի ուներ վարչապետը, երբ խոսում էր մանր գողությունների մասին, նա պատասխանեց. «Բոլորին, դուք էլ լավ գիտեք»: «Իսկ գողություն անողները չպե՞տք է պատժվեն» հարցին արձագանքեց. «Ընչի՞, ես հանրապետության դատախազն ե՞մ»:
Օլիգարխներին հարկային դաշտ բերելու հետ կապված էլ Սարոյանն ասաց. «Օլիգարխները նորմալ մարդիկ են: Հիմա արդեն էդ գողցած փողերը ոչ մեկի էլ պետք չի, հիմա սաղ ուզում են էդ փողերը դզեն, փչեն, որ կարենան օգտագործեն: Իսկ Կարեն Կարապետյանի համար նշանակություն չունի`օլիգարխը ով ա, ով չի: Խելոք, ընենց տեղը-տեղին կբերեն, փողերը կմուծեն, սաղ էլ… Չե՞ն մուծի… էն Սովետաշենի բերդն ինչի՞ համար ա` քո կարծիքով»:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը