Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը` խոսելով մշակույթի նախարարի փոփոխության մասին,Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում նշեց.
«Հավատանք, որ պետք է լավ լինի, քանի որ յուրաքանչյուր փոփոխություն հույս է ծնում: Մշակույթի նորանշանակ նախարարը` Արմեն Ամիրյանը, որոշակիորեն ծանոթ է գրական և երաժշտական, ինչպես նաև այլ ժանրերում տեղի ունեցող անցուդարձին, և հույս կա, որ ճիշտ ուղղության վրա կդնի մշակութային քաղաքականությունը:
Սակայն իմ կյանքի փորձը փաստում է նաև, որ, մինչ նախարար աշխատելը, մարդն այլ է, նախարար դառնալուց հետո` այլ: Ամիրյանը հիմա պետք է ռեալ մեր ժողովրդի իրավիճակը գնահատի և, ըստ այդմ, որոշի` մշակույթի որ ճյուղերի վրա պետք է շեշտը դրվի: Իսկ այս ամենի համար անհրաժեշտ են մշակութաիմաց աշխատողներ, որոնք գիտեն` ինչ պետք է անեն, այլ ոչ թե զուտ կատարողներ լինեն: Մշակույթը մի ասպարեզ է, որտեղ անհատները մեծ դեր են կատարում»,- ասաց Միլիտոնյանը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը