Լրագրողների հետ զրույցում գեներալ, ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանը անդրադարձավ պաշտպանության ոլորտի կադրային փոփոխություններին, Գլխավոր Շտաբի պետ Յուրի Խաչատուրովի պաշտոնանկությանը և նրան ԱԱԽ քարտուղար նշանակելու փաստին:
« Փոփոխություններ միշտ էլ պետք է լինեն: Մեր նախարարը՝ Սեյրան Մուշեղիչը, շատ լավ նախարար է եղել, պատերազմով անցած, բանակաշինության մեջ հզոր նախարար է եղել, բայց երկար տարի որ մի մարդ մի տեղ մնում է, իր թերություններն էլ աչքին չի գալիս», – անդրադառնալով Սեյրան Օհանյանի պաշտոնանկությանն ասաց Սեյրան Սարոյանը:
«Նախագահ Սերժ Սարգսյանը Սեյրան Օհանյանին ավելի լավ պաշտոնի կտանի:Չգիտեմ ուր կտանի, բայց որ Սեյրան Մուշեղիչին կտանեն մի պիտանի տեղ, որտեղ մեր պետականության, մեր ժողովրդի համար լավ գործ կանի, դրա մասին չկասկածեք», – ասաց նա:
Անդրադառնալով խոսակցություններին, թե պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանը բանակում չի ծառայել, Սեյրան Սարոյանը նշեց.
«Նման բան ասողները չարաչար սխալվում են:Վիգենն իր կարիերան սկսել է հենց բանակից: Մենք միշտ Վիգենին համարել ենք մեր բանակին տղեն: Նա շատ լավ է պատկերացնում բանակը», – ասաց նա:
Դիտարկմանը, որ Յուրի Խաչատուրովի և նրա որդիների անունները ուղեկցվել են կրիմինալ և կոռուպցիոն պատմություններով, Սեյրան Սարոյանը արձագանքեց. «Խաչատուրովի որդին`Գրիշան շատ լավ տղա ա, շատ լավ ծառայող տղա ա, շատ պինդ, ձիգ զինվորական տղա ա, Խաչատուրովի խաթր չեն նշանակել, արժանի տղա ա որպես զինվորական, որ նշանակվի էդ պաշտոնին, իսկ Խաչատուրովն էլ գրաժդանսկի պաշտոնի թող էթա, պինդ տղայա կարա աշխատի»:
Էդվարդ Նալբանդյանին վերանշանակելու հետ կապված հասարակական դժգոհություններին մասին ասաց. «Ա լավ էլի, մեր արտաքին գործերի նախարարը լավն ա»:
Գագիկ Խաչատրյանի եւ Գագիկ Բեգլարյանի պաշտոնանակության մասին էլ ասաց. « «Իմ ընգեներն են»: Դիտարկմանը, որ նրանք էլ էին կոռուպցիայի մեջ թաթախված այսպես արձագանքեց. «Պահ-պահ, հենց գործից հելան արդեն կաշառակեր են: Սուրիկ Խաչատյանի կյանքն էլ կերաք էնքան, մինչեւ ինֆակտը տվեց, հազիվ փրկեցինք»:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը