Սաակաշվիլիի կուսակցության առաջնորդ Թարգամաձեի ավտոմեքենան պայթեցրել են. կա 3 վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Թբիլիսիում պայթեցրել են Միխեյիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից մեկի՝ Գիվի Թարգամաձեի ավտոմեքենան, հայտնում է РИА Новости-ն: Պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել 3 անցորդ: Նրանց վիճակը գնահատվում է ծանր: Լրջորեն վնասվել է նաև ավտոմեքենայի թափքը: Այս պահին դեպքի վայրում աշխատում են իրավապահները: Միջադեպի հանգամանքները պարզվում են:
