Չեմ հիշում, որ առաջարկած լինեմ Ասանժին չեզոքացնել.Քլինթոն
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, թե չի հիշում, որ առաջարկած լինի չեզոքացնել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին: «Ես ոչ մի նման կատակ չեմ հիշում: Դա կատակ չէր լինի, եթե ասված լիներ: Բայց ես դա չեմ հիշում»,- հայտարարել է Քլինթոնը լրագրողներին:
