Նվեր՝ծննդյան 40-ամյանի առիթվ
«Комсомольская правда»-ն գրում է,որ ր ծննդյան 40-ամյակի օրը Ռամզան Կադիրովը կզբաղեցնի Չեչնիայի ղեկավարի պաշտոնը: «Կադիրովը պաշտոնապես կստանձնի պաշտոնը հոկտեմբերի 5-ին: Երդմնակալության արարողությունը տեղի կունենա Գրոզնիի պետական համերգասրահում»,- հայտնել են Չեչնիայի ղեկավարի և կառավարության մամուլի ծառայությունում: Կայքը հիշեցնում է, որ սեպտեմբերի 18-ին՝ ՌԴ-ում քվեարկության միասնական օրը, Չեչնիայում 13 տարվա ընթացքում առաջին անգամ տեղի են ունեցել շրջանի ղեկավարի ուղիղ ընտրություններ: Կադիրովի օգտին քվեարկել է ընտրողների 97,97 տոկոսը, մասնակցությունը կազմել է 94,80 տոկոս:
