«Շիրակի մարզի Սարատակ գյուղն ու գյուղապետը վերջին ամիսների ընթացքում հայտնվել էին մամուլի ուշադրության կենտրոնում։ «Չի»–ն բազմաթիվ հրապարակումներով է հանդես եկել՝ կապված այս համայնքում կատարվող գործընթացների հետ։ Տեղեկացնենք, որ այս համայնքում վերընտրվել է գործող գյուղապետը՝ ՀՀԿ-ական Միշա Ղրզոյանը, որի որդին ընտրությունների նախաշեմին ծեծի էր ենթարկել թոշակառու համագյուղացուն։ Ավելին՝ «ՉԻ»–ն անդրադարձել է նաև այս համայնքի ուռճացված ընտրացուցակների ու նպաստառուների կեղծ հասցեների խնդրին։ Կեղծ նպաստ ստացող ընտանիքների թիվը գյուղում գրեթե ութ տասնյակ է:
«ՉԻ» տեղեկություններով՝ ընտրությունների նախորդ օրերինԱրթիկի սոցիալական ծառայության պետը եղել է գյուղում, շրջել նպաստառուների տները, այնուհետև զանգել ու կարգադրել, որպեսզի քվեարկեն իր ասածով, եթե ոչ՝ ուրեմն նպաստ չեն ստանա։ Ի դեպ՝ որոշներին էլ համոզել են, թե մամուլի հրապարակումների պատճառով նպաստը կտրվել է, և կվերականգնվի, եթե վերընտրվի գործող գյուղապետը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը