«Հայկական վերածնունդ» կուսակցության փոխնախագահ, ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը ՏԻՄ ընտրությունների օրը եղել է և Վանաձորում, և Գյումրիում և, ամփոփելով ընտրությունների արդյունքները, «Հրապարակ»-ի հետ զրույցում նշել է, որ արձանագրված արդյունքն իրենց չի գոհացնում, քանի որ ընտրական պրոցեսն անցել է «խայտառակ խախտումներով»:
«Իմ կուսակցական ընկերները՝ Մհեր Շահգելդյանը, Իշխան Խաչատրյանը, եղել են Գյումրիում, և մենք շատ լավ տիրապետում ենք ինֆորմացիային: Այդպիսի խայտառակ ձևով ու բարձր տոկոսներով հաղթել… «Բալասանյան դաշինքն» ուղղակի անցավ լկտիության բոլոր սահմանները, որևէ չափ ու սահման չճանաչեցին բոլոր առումներով և դրածո կուսակցություններով, մանր-մունր տեղական ուժերով փորձեցին կոտրել ձայները և այժմ էլ կարծես կոտրած տաշտակի առաջ են կանգնել, քանի որ որևէ քաղաքական ուժ լիարժեքորեն չտիրապետեց քաղաքապետի պաշտոնին: Այս պահի դրությամբ, որքան տեղյակ եմ, որևէ մեկի մոտ 40 տոկոսը չհաղթահարվեց», - թերթի հետ զրույցում ասել է Հեղինե Բիշարյանը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը