«Ամերիկայի ձայն». Վաշինգտոնում Ջորջ Մեյսոնի համալսարանում գիտական հանրությանն է ներկայացվել ամերիկյան եւ մի շարք այլ կազմակերպությունների միջոցներով հրատարակված Հակամարտությունների վերափոխման հանդեսի առաջին համարը: Հանդեսի գործադիր խմբագիր, հակամարտությունների վերափոխման Imagine կենտրոնի համահիմնադիր Ֆիլ Գամագելյանն անդրադառնալով բուն ղարաբաղյան հակամարտության զարգացման հեռանկարներին, նշել է, որ եթե մինչեւ ապրիլյան պատերազմ իրավիճակը տանում էր դեպի պատերազմ, ապա քառօրյա պատերազմը սառեցրեց որոշ ռազմատենչ տրամադրություններ: «Ապրիլից հետո պատերազմի հնարավորությունը նվազել է, որովհետեւ այն սկսող կողմը պետք է լիներ Ադրբեջանը, իսկ ապրիլն ապացուցեց, որ պատերազմով խնդիրը կարգավորել հնարավոր չէ եւ դա հաշվի առնելով կասկածում եմ, որ այսօր Ադրբեջանը կրկին չի փորձի գնալ նման քայլերի»: Վերլուծաբանի կարծիքով սակայն, ապրիլյան պատերազմից եւ զոհերից հետո կողմերի միջեւ հարաբերություններն այնքան են սրվել, որ ո՛չ հայկական, ոչ էլ ադրբեջանական կողմը զիջումների պատրաստ չեն: Ադրբեջանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ռիչարդ Կազլարիչը համամիտ է, որ ապրիլյան պատերազմը փոխզիջումն անհնար է դարձրել մոտ ապագայում: Նախկին դիվանագետի կարծիքով սակայն, ապրիլից հետո ղարաբաղյան հակամարտությունը վտանգավոր ուղիով է ընթանում. «Այժմ մենք ո՛չ պատերազմի, ո՛չ խաղաղության իրավիճակում ենք եւ դա շատ ավելի վտանգավոր իրավիճակ է, քան կար մինչ ապրիլ, քանի որ այժմ երկու կողմերը տեսան, որ ռազմական ուղին միակ ճանապարհն է պահպանել իրենց դիրքերը ինչպես երկրի ներսում այդպես էլ՝ միջազգային ասպարեզում»: Ռիչարդ Կազլարիչի խոսքով, ձմռան ցրտի պայմաններում ղարաբաղյան հակամարտության շրջանում պատերազմը քիչ հավանական է, սակայն առաջիկա գարունը կարող է իր հետ վտանգավոր իրավիճակ բերել:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը