Ժողովուրդը գրում է. «Արդեն իսկ ակնհայտ է, որ կարտոֆիլի բերքն այս տարի առատ է, և գյուղացիները, ինչպես միշտ, իրենց ապրանքն իրացնելու անլուծելի դարձած խնդրի առջև են կանգնել։ Ու եթե փոքր տնտեսությունների դեպքում խնդիրն ինչ-որ կերպ լուծելի է. մարդիկ շուկաներում կարող են կիլոգրամ-կիլոգրամ իրացնել իրենց բերքը, ապա ֆերմերների դեպքում, որոնք 10 կամ 20 տոննա կարտոֆիլի բերք են ստացել, լուրջ խնդիր Է առաջանում։ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը մթերման հարցերով չի զբաղվում՝ վկայակոչելով, որ իր գործառույթներն են՝ «գյուղատնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտներին աջակցության ծրագրերի մշակումը և դրանց իրականացման մոնիթորինգը», ՀՀ Էկոնոմիկայի նախարարությ՛ունն Էլ ի զորու չէ շուկա գտնել հայ ֆերմերների համար։ Ավելին՝ այս տարվա հունվարի 1-ից օգոստոսի 12-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան է ներկրվել 2 մլն 358 հազար 725 կգ կարտոֆիլ՝ 40– 60 դրամով։ Արդյունքում ներքին շուկան հագեցվեց ռուսական կարտոֆիլով, իսկ տեղական կարտոֆիլի գինն էլ կտրուկ ընկավ՝ դառնալով 90-100 դրամ, որը շատ ցածր գին Է մեծ ծախսեր կատարած գյուղացիների համար։
Իսկ ի՛նչ Է անում այստեղ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը։ Կոնկրետ կարտոֆիլի ցանքս իրականացրած ֆերմերների ու գյուղացիների վրա սերմացու, ազոտական պարատանյութ և դիզելային վառելիք Է վաճառում ՀՀ պետբյուջեի հաշվին որոշակի արտոնյալ պայմաններով։ Եվ վերջ։ Մինչդեռ Հայաստանում կան բազմաթիվ հաջողակ գործարարներ, որոնք կարող են առավել մատչելի գներով գյուղացուն վաճառել վերը նշված անհրաժեշտությունները։ Հետևաբար, ի՞նչ իմաստ ունի մի ողջ նախարարության վրա ՀՀ պետբյուջեից տարեկան մոտ 16 մլրդ դրամ հատկացնելը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը