Իվանիշվիլուն կուղարկենք արտերկիր՝ ուսում ստանալու. Սաակաշվիլի
News Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ հոկտեմբերի 8-ին Վրաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններից հետո անհրաժեշտ է Բիձինա Իվանիշվիլուն ուսման նպատակով ուղարկել արտերկիր. «Հոկտեմբերի 8-ից հետո մենք անպայմանորեն Բիձինա Իվանիշվիլուն պետության հաշվին կուղարկենք արտերկիր՝ որևէ նախնական բարձրագույն ուսումնական հաստատություն:
Այդ մարդուն անհրաժեշտ է կրթություն: Ինչպես երևում է, նա դրա համար ժամանակ չի ունեցել: Այդ մարդն ընդհանրապես չի սիրում կրթված մարդկանց, և դա նրա գլխավոր խնդիրն է»:
