«Առավոտյան 6:20 էր, ուժեղ գմփոց առա…». Ավետիսյանների բակում բնակվող բարեկամուհին լսել է նաեւ փոքրիկ Սերյոժայի լացի ձայնը

Գյումրիում շարունակվում է Ավետիսյանների սպանության գործով դատաքննությունը, որի ընթացում, ըստ ԳԱԼԱ-ի՝ դահլիճ է հրավիրվել վկա Կարինե Ավետիսյանը, ով բնակվել է Մյասնիկյան 188 հասցեում: «Առավոտյան 6:20 էր, ուժեղ գմփոց առա: Քնիցս արթնացա, ըսեցի՝ ինչ երկրաշարժ է: Լույսը վառեցի, շալ կար, քցեցի վրես դուրս եկա, մի փոքր կանգնեցի դրսում, շատ մութ էր մեր հայաթը, կանգնեցի մի քիչ ու նորից ներս եկա, պառկա քնելու»,- պատմել է վկան: Նա մի քանի անգամ նշել է, որ մտածել է, որ երկրաշարժ է: Վախեցել է, ստուգել է ջահերը, որոնք չեն շարժվել: Ավետիսյանների տան կողմն է նայել, շատ մութ է եղել: Վախեցել է առաջ գնալ: Առավոտյան էլ, երբ արթնացել է, արտառոց որեւէ բան չի նկատել բակում: Միայն թաշկինակ է տեսել: «Եթե զգայի, որ բան կկատարվի, առաջինը իրենց կկանչեի»,- ասաց Կարինե Ավետիսյանը: Երեխաների ձայն էլ չի լսել, «անգամ մի շշուկ չի եղել», Ավետիսյանների տան լույսերն էլ է մարված եղել: Ժամը 8.30-ի սահմաններում գնացել է աշխատանքի: Հանդիպել է հարեւանին, հարցրել, թե զգացե՞լ է, որ ուժեղ երկրաշարժ է եղել, ստացել է պատասխան, որ չեն լսել: Աշխատավայրում եւս հայտնել է, որ երկրաշարժ է եղել: Մեղադրող դատախազը հարցրեց, թե երբ է իմացել միջադեպի մասին: Կարինեն պատմեց, որ քույրն է զանգել եւ հայտնել է, որ «Սերյոժայենց ընտանիքը սպանված է»: Փաստաբան Լուսինե Սահակյանը լուսավորության մասին հարցեր տվեց, թե արդյոք սպանված Ավետիսյանների տունը լուսավորվա՞ծ է եղել: Կարինեն նշեց, որ շատ մութ է եղել, Ավետիսյանների տանը եւս լույս չի նկատել: Երեխաների ձայնի վերաբերյալ հարցին այլ պատասխան տվեց վկան, որ երբ դուրս է եկել տանից եւ կանգնել մի քանի րոպե, մի ակնթարթ լսել է փոքրիկ Սերյոժայի լացի ձայնը: Որեւէ բան չի կասկածել, առաջ չի գնացել, վախեցել է: Ամանորյա զարդարված լույսերին էլ ուշադիր չի եղել: Հիշում է միայն, որ դուրս գալու պահին շատ մութ է եղել: Կարինե Ավետիսյանը նաեւ վրդովված հայտարարեց, որ եթե ինքն ինչ-որ բան կասկածեր, առաջինն օգնության կկանչեր հորեղբոր ընտանիքին, քանի որ ոչինչ չի կասկածել, որեւէ մեկին հարկ չի համարել անհանգստացնել, մտածել է պետք չէ խանգարել քունը: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:  

դիտվել է 0 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am