Եգիպտոսում սպանվել է «Մահմեդական եղբայրների» առաջնորդներից մեկը
«Մահմեդական եղբայրների» առաջնորդներից մեկը՝ Մուհամմեդ Քամալը Եգիպտոսում սպանվել է, հայտնում է BBC–ի ռուսական ծառայությունը` հղում անելով երկրի ներքին գործերի նախարարությանը։
Գերատեսչության հայտարարության մեջ ասվում է, որ Քամալը սպանվել է երկուշաբթի իրավապահների հետ հրաձգության արդյունքում։
Հրաձգության ժամանակ սպանվել է նաև խմբավորման ևս մեկ անդամ։ Եգիպտոսի ՆԳՆ–ից հայտնել են, որ Քամակը ղեկավարում էր «Մահմեդական եղբայրների» ռազմական թևը։
Եգիպտոսում նրան հեռակա կարգով դատապարտել էին ցմահ բանտարկության։
