Կառավարությունը նախատեսում է կրճատումներ մի քանի ուղղություններով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
«Ասեմ, որ շուրջ 6 մլրդ դրամի կրճատում է նախատեսված սուբսիդիաներից: Դա կապված է նրա հետ, որ կնքվելու է նոր վարձակալական պայմանագիր ջրի ոլորտում գործող օպերատորի հետ: Դրանից բացի, 4 մլրդ դրամի չափով կրճատում կունենանք պետական ապարատի պահպանման մասով: 1,2 մլրդ-ի չափով գյուղատնտեսության ոլորտից կրճատում կլինի: Մենք ուժեղացնելու ենք ծրագրային բյուջետավորման գաղափարախոսությունը: Դուք արդեն տեսաք առաջին ազդակը վարչապետի կողմից: Հանձնարարական իջեցվեց բոլորին, այդ թվում, Ֆինանսների նախարարությանը: Պետք է հիմնավորել, թե ծախսող միավորին տրամադրվող գումարը որքանով է արդարացված, որքանով է այն տնտեսության մեջ ստեղծում ավելացված արժեք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նախարարը:
Նա անդրադարձավ պետական պարտքին վերաբերող հարցերին` ներկայացնելով որոշ ցուցանիշներ: Ըստ նախնական կանխատեսումների` կառավարության արտաքին պարտքը 2016 թվականին կկազմի 4,4 մլրդ դոլար: Ընդհանուր առմամբ, պետական պարտքը կկազմի 5 մլրդ 800 մլն դոլար:
«Հաճախ է հնչում այն հարցը, թե որն է ՀՆԱ-ի նկատմամբ պարտքի ընդունելի շեմը: Ասեմ, որ 60 տոկոսն ընդունված մակարդակ է, սակայն բոլորովին պարտադիր չէ, որ այդ շեմն անցնես ու ունենաս խիստ վտանգավոր իրավիճակ: Կարևոր է պարտքի կառուցվածքը: Մեր պարտքի գերակշիռ մասն արտոնյալ պայմաններով է: Երկրները պարտքի հետ կապված խնդիրներ ունենում են, երբ իրենց պարտքի մեծ մասը կապիտալի շուկայում են թողարկած լինում: Այստեղ շատ կարևոր են նաև տնտեսական աճի ցուցանիշները, եթե երկիրն անընդմեջ տնտեսական աճի բացասական ցուցանիշ է ունենում, ապա նույնիսկ պարտքի շեմի ցածր մակարդակը կարող է ազդակ լինել արտաքին ներդրողներին, որ հետ քաշեն գումարները: Այս պարագայում ես չեմ կարծում, որ մենք ունենք պարտքի անկառավարելի մակարդակ»,-ասաց նախարարը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը