Գործը փակվեց
Գերմանիայի Մայնց քաղաքի դատախազությունը փակել է սատիրիկ և հեռուստահաղորդավար Յան Բեմերմանի նկատմամբ հետաքննությունը, որին կասկածել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին վիրավորելու մեջ, ասված է գերատեսչության կայքում: «Մայնցի դատախազությունը փակել է հեռուստահաղորդավար Յան Բեմերմանի նկատմամբ հետաքննությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով՝ համաձայն Քրեադատավարության օրենսգրքի 170 պարբերության 2-րդ կետի: Հետաքննության արդյունքներով՝ հանցագործ գործողությունները չեն հաստատվել անհրաժեշտ հավաստիությամբ: Հետաքննության ընթացքում նաև չեն հավաքվել բավարար ապացույցներ այլ անձանց հանցավոր գործունեությունների մասին, որոնց մասնակցել են ծրագրի ստեղծմանը և հեռարձակմանը»,- ասված է գերատեսչության կայքում:G
