Շարապովան կորտ դուրս կգա 2017-ին
Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան կորտ դուրս կգա ոչ թե 2018 թվականին, այլ 2017-ին, հայտնում է Eurosport.ru-ն:
Մաշան բողոքարկել էր Թենիսի միջազգային ֆեդերացիայի որոշումը և արբիտրաժային դատարանը բավարարել է բողոքը` որակազրկման ժամկետը կրճատելով մինչև 15 ամիս:
Այսպիսով Մարիան կարող է վերադառնալ 2017 թվականի ապրիլի 26-ին: Թենիսի միջազգային ֆեդերացիան նրան որակազրկել էր մինչև 2018 թվականի հունվարի 25-ը:
