Պուտինը կմեկնի Անկարա
Ռուսական lenta.ru կայքը գրում է,որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով կմեկնի Անկարա հոկտեմբերի 10-ին,հայտնլ է Պուտինի օգնական Ուրիյ Ուշակովը,ում խոսքերով` Պուտինն Անկարայում ելույթ կունենա էներգտիկ հարցերով համագումարի ժամանակ, ինչպես նաև սպասվում է երկկողմ պայմանագրերի ստորագրում Անկարայի և Մոսկվայի միջև:
Նշենք, որ ավելի վաղ մամուլում լուրեր էին հայտնվել այն մասին, որ ՌԴ նախագահ Պուտինը պատրաստվում է մեկնել Անկարա: Ինչին ի պատասխան նախագահի մամլո խոսնակը հայտարարել էր, որ իրենք պաշտոնական հայտարարությամբ հանդես կգան, երբ ավարտվեն բոլոր նախապատրաստական աշխատանքները:
