WikiLeaks-ը նախագահական ընտրությունների վերաբերյալ փաստաթղթեր կհրապարակի
«ՌԻԱ Նովոստի»-ն գրում է,որ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը խոստացել է մինչև այս տարվա վերջը հրապարակել երեք երկրների կառավարությունների և ԱՄՆ-ի ընտրությունների վերաբերյալ «զգալի տվյալներ»: «Մենք կհրապարակենք տվյալներ, այդ թվում և ԱՄՆ-ի ընտրությունների վերաբերյալ՝մինչև նոյեմբերի 8-ին դրանց անցկացումը: Տվյալները հետաքրքիր մանրամասներ կներկայացնեն ընտրությունների ընթացքի վերաբերյալ»,- ասել է Ասանժը: Հիշեցնենք,որ 44-ամյա Ասանժը ձերբակալվել է Լոնդոնում 2010 թվականին Շվեդիայի տրամադրած ձերբակալության եվրոպական օրդերով: Շվեդիայում նա մեղադրվում է բռնաբարության և սեռական ոտնձգությունների մեջ:
