Տասը օրվա ընթացքում Հալեպում 342 մարդ է զոհվել, հազարից ավելին վիրավորվել է
Տասը օրվա ընթացքում Հալեպում 342 մարդ է զոհվել և վիրավորվել է 1129 մարդ: Այդ մասին երեքշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության մամուլի քարտուղար Ֆադելա Չաիբը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածի տվյալներով՝ զոհվել է 342 մարդ: Նրանցից 106-ը երեխաներ են: Վիրավորվել է 1129 մարդ, նրանցից 200-ը երեխաներ են: Այս տվյալները ներկայացրել են պաշտոնապես գործող բժշկական հաստատությունները, և իրական թվերը կարող են շատ ավելի բարձր լինել»,- հայտարարել է Չաիբը:
