Այսօր ֆիզկուլտուրայի դասի ժամանակ ուշաթափվել, իսկ հիվանդանոց տանելու ճանապարհին մահացել էր Գյումրու «Օյունջյան» դպրոց-վարժարանի 5-րդ դասարանի աշակերտներից մեկը
«Օյունջյան» միջնակարգ դպրոց վարժարանի տնօրեն Հասմիկ Անդրիասյանը մեզ հետ զրույցում ասաց,որ Գյումրիում այսօր մահացած 11-ամյա աշակերտ Սարգիս Տիգրանյանի ինքնազգացողությունը վատացել է ֆիզկուլտուրայի դասին:
«Նստած տեղը, մինչ ուսուցիչը մատյանը կլրացնի, որ պարապմունքը սկսեն, վատացել և ընկել է դասընկերոջ վրա: Մենք ստուգողների հետ միջանցքում էինք, ուսուցիչը վազեց դուրս, ասաց, թե հասեք, երեխան վատ է: Բուժքույրը եկավ, դեռ առաջին օգնությունը չէր հասցրել, շտապբուժօգնության մեքենան եկավ», - պատմեց դպրոցի տնօրենը:
«Երեխան զբաղվել է ֆուտբոլով: Ծնողը մեզ ոչ մի անգամ ոչ մի դիմում չի ներկայացրել, որով կխնդրեր երեխային ազատել առարկայից: Լրիվ նորմալ բժշկական թղթով ընդունվել է դպրոց: Ծնողը հիվանդանոցում ասել է, որ էլի է նման բան եղել », - նշեց Հասմիկ Անդրիասյանը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը